Մարտական գործողությունները շարունակվում են, առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում. ՊԲ
Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԲ-ն:
Ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե իբր Մադաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չի համապատասխանում: Տեսանյությում ցուցադրված հակառակորդի ավտոշարասյան խոցումը տեղի է ունենում Մատաղիս տանող ճանապարհին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 14 ինքնաթիռ, 123 անօդաչու թռչող սարք, 355 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 2745 զոհ, ավելի քան 4570 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ–ն ձախողել է իր ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրած խնդիրը . Նիկոլ Փաշինյանը հարցազրույցը «60 րոպե» հաղորդմանը
Ղարաբաղյան խնդրի բանակցությունները պետք է շարունակվեն այնտեղ, որտեղ սկսվել են` ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։ Այսօր «Ռոս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների հանդիպումից
Առաջին կադրերը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների հանդիպումից: Նշենք, որ հանդիպումը նախաձեռներ է ռուսական կողմը...
Հադրութ քաղաքի ուղղությամբ թշնամու գրոհն այսօր ետ մղած մեր քաջարի տղաների հետ. ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրառել.«Հադրութ քաղաք...
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...