Լուկաշենկոն հայտարարել է, որ վերջին կես տարվա ընթացքում Բելառուսի կողմից ո՜չ Ադրբեջանին, ո՜չ Հայաստանին ռազմական բեռների որևէ մատակարարում չի իրականացվել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցրել է, որ վերջին կես տարում իր երկիրը ռազմական բեռներ չի մատակարարել ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին բելառուս առաջնորդը հայտարարել է հայ պաշտոնակցի՝ Արմեն Սարգսյանի հետ զրույցում:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակը Բելառուսում և Հայաստանում: Արմեն Սարգսյանը բելառուս ղեկավարին մանրամասն տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին:
Առանձին անդրադարձ է կատարվել որոշ աղբյուրներում տարածված տեղեկությանը Բելառուսից Ադրբեջան ռազմական բեռների տեղափոխման մասին: Նշվում է, որ Լուկաշենկոն հստակ պատասխան է տվել, որ նման փոխադրումներ չեն արվել ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հրապարակվել են ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում hերոսաբար զոհված զինծառայողների անունները. Բուռնուսուզյան Վալենտին Շավար...