ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձով դիմեց հայ ժողովրդին: Նա նշեց, որ հակառակորդի կողմից հարձակման ծավալներն աննախադեպ են:
«Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդն Արցախում և Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը։ Հարձակման մասշտաբներն աննախադեպ են։ Թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով, որ ըստ ռազմական փորձագետների՝ 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որևէ հատվածում, հակամարտության գոտիներից որևէ մեկում»,- ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց՝ մենք ապրում ենք մեր պատմության թերևս ամենավճռորոշ փուլում: Թշնամին այսօր խնդիր է դրել Հայոց ցեղասպանությունը շարունակելու, բայց ՀՀ և ԱՀ քաղաքացիներն այլևս Դեր Զորի ճամփորդը չեն:
«Միայն ու միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում: Ժամեր առաջ Արցախի ՊԲ-ն իրականացրել է ակտիվ հակահարձակողական գործողությունների և հասել հաջողությունների»,- նշեց նա
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...