Մայր Աթոռի միաբաններն իբրեւ կամավոր մեկնել են Արցախ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի ընթացքում հաղորդվել է, որ մի քանի միաբաններ եւ եկեղեցականներ իբրեւ կամավորներ մեկնել են Արցախ։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ասել է, որ մշտական կապի մեջ է Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ ՀՀ ԶՈւ հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։
Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ Ամենայն Հայոց Հայրապետը ուղերձներ է հղել պետությունների ղեկավարներին, քույր Եկեղեցիների առաջնորդներին, կրոնապետերին եւ միջեկեղեցական տարբեր կազմակերպությունների ղեկավարներին։
Ժողովի ընթացքում ցուցումներ են տրվել վիրավոր զինվորների, զոհվածների ընտանիքների նկատմամբ հովվական խնամքի վերաբերյալ, կարեւորվել է թեմերի համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության պատկան կառույցների հետ։
Որոշվել է ի զորակցություն Արցախի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցներից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել $ 500 հազար ։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 23 զինծառայող․ ՊԲ
Պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների նոր անուններ՝Դանելին...