Աստղիկ ԲԿ-ում անգիտակից վիճակում գտնվող զինվորներից երկուսի հարազատները գտնվել են
Սոցցանցերում տարածվել էր տեղեկատվություն այն մասին, որ Աստղիկ ԲԿ-ում անգիտակից վիճակում գտնվող զինվորներ կան, որոնց հարազատները դեռևս չեն գտնվել։
Աստղիկ ԲԿ-ից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնեցին, որ տեղեկատվությունը մասամբ է համապատասխանում իրականությանը։ Բուժկենտրոնում անգիտակից վիճակում գտնվող երեք զինվորներից երկուսի հարազատներն արդեն իսկ գտնվել են։ Մեկ անգիտակից վիճակում գտնվող զինվորի հարզատները դեռևս փնտրվում են։
Հարգելի քաղաքացիներ, Արցախի պաշտպանության բանակը, հասկանալով ձեր վրդովմունքը, ներողություն է խնդրում ստեղծված իրավիճակի համար։ Վիրավոր զինվորները հաճախ անգիտակից կամ ծանր վիճակում են տեղափոխվում բժշկական հաստատություններ և նրանց մոտ բացակայում են փաստաթղթերը, ինչը անձերի նույնականացման խնդիրների պատճառ է դառնում։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 23 զինծառայող․ ՊԲ
Պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների նոր անուններ՝Դանելին...