Ադրբեջանում թուրքական ԱԹՍ-ները համակարգում է լիբիական փորձով թուրք գեներալը. կիպրական աղբյուր. Razm.info
Ըստ Կիպրոսի «Geopolitical Cyprus» վերլուծական կենտրոնի ուշագրավ տեղեկության՝ Արցախի ռազմաճակատում թուրքական Bayraktar TB-2 հարվածային ԱԹՍ-ների կիրառումը և դրանց կառավարումը համակարգում է թուրք գեներալ Գյոքսել Քահյան (Goksel Kahya), որը մինչ այդ համակարգում էր ԱԹՍ-ների կիրառումը նաև Լիբիայում։ Այս մասին գրում է Razm.info մասնագիտացված կայքը:
Այս տեղեկությունն, անշուշտ, լրացուցիչ ստուգման կարիք ունի, սակայն դրա հավաստիության օգտին այլ փաստեր էլ են խոսում։ Օրինակ՝ այս տարվա օգոստոսի 13-ին Իլհամ Ալիևն ընդունել էր Թուրքիայի պաշտպանության նախարարի ղեկավարած պատվիրակությանը, որի անդամ էր նաև գեներալ Քահյան:

Գյոքսել Քահյան՝ ձախից, զինվորական համազգեստով ամենավերջինը
Հատկանշական է, որ այդ հանդիպմանը ներկա էին պաշտպանության նախարարը և Թուրքիայի առանձին զորատեսակների հրամանատարները, որոնց ֆոնին Քահյայի զբաղեցրած պաշտոնը (ՊՆ փոխնախարարի տեղակալ) համեմատաբար ցածր է, ինչը նշանակում է, որ նրա ներկայությունը այդ հանդիպմանը ուներ բացառապես գործնական նշանակություն։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 23 զինծառայող․ ՊԲ
Պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների նոր անուններ՝Դանելին...