Պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի. Արայիկ Հարությունյան
Ապրիլյան պատերազմը 4 օր տևեց, ռուսները միջնորդեցին, հրադադարին վերադարձանք, արդյոք հիմա ազդակներ զգացվում են, որ հրադադարի ռեժիմ կարող է հաստատվել, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Այն ժամանակ Արցախը կռվում էր Ադրբեջանի դեմ, և ռուսը ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին և խնդրելու ՀՀ-ին՝ զինադադարի առումով: Այսօր պետք է խոսի Հայաստանի և Թուրքիայի հետ: Ես չգիտեմ՝ որքանով է պատրաստ ռուսական իշխանությունը խոսելու Թուրքիայի ղեկավարության հետ», - ասաց Հարությունյանը:
Հարությունյանը նաև ընդգծեց, որ 4 օրում խփվել է հակառակորդի այնքան տեխնիկա, որքան Առաջին արցախյան պատերազմի ժամանակ:
Իսկ որո՞նք են գործոնները, որոնք կնպաստեն պատերազմի ավարտին հարցին, ԱՀ նախագահն ասաց. «Գլխավորը խելքի ֆակտորն է, որը բացակայում է թշնամու մոտ, նաև երբ Ադրբեջանի ժողովուրդը հասկանա, որ հակաադրբեջանական իշխանություն ունի»:
Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի.«Եթե մենք պատրաստ չլինենք երկարատև պատերազմի, մենք խնդիրներ կունենանք իրացնելու մեր կարևոր խնդիրը՝ այս երկրում ապրելու խնդիրը։ Մեր պաշտպանության բանակը պարտադրելու է խաղաղություն հակառակորդին»։
Խոսելով Իրանի հետ հարաբերություններից այս օրերին, նախագահը նշեց, որ բացի մի քանի հայտարարություններից, այլ քայլեր չեն տեսել. «Սակայն ցանկանում եմ նշել, որ այս պատերազմի հասցեատերերից մեկը Իրանն է, քանի որ այս պատերազմը նաև նրանց դեմ է։ Որովհետև մենք գիտենք, թե ինչ տարածաշրջանային խնդիրներ կան կապված, մանավանդ հյուսիային Իրանի հետ»։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 23 զինծառայող․ ՊԲ
Պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների նոր անուններ՝Դանելին...