Իմ պապերի կիսատ թողած գործը նա շարունակեց. զոհված հերոս օդաչու Վալերի Դանելինի մայրը
Վալերին ռազմական օդաչու էր, բավականին պատրաստված, հայրենիքի նվիրյալ զավակ։ Սեպտեմբերի 29-ին մարտական առաջադրանքը կատարելուց հետո վերադառնալիս զոհված օդաչու Վալերի Դանելինի մասին ՀՀ ՊՆ «Զինուժ» ծրագրին պատմել է նրա հրամանատար Արմեն Նիկողոսյանը։
Մոր՝ Ռիտա Վարդանյանի, խոսքով՝ Վալերին մանկուց երազել էր օդաչու դառնալ.
«Թռիչք չունենալու օրերը նրա համար սովորական, ոչինչ չնշանակող օրեր էին, բայց երբ թռիչք էր ունենում, կարծես աշխարհն իրենը լիներ։ Երբ տուն էր գալիս՝ իրենից գոհ ասում էր, այսօր երկու թռիչք ունեցա», պատմել է հերոս օդաչուի մայրը։
«Իմ պապերի կիսատ թողած գործը նա շարունակեց։ Նա զոհվեց, բայց իր առաջադրանքը կատարեց», պատմել է հայրը՝ Միշա Դանելինը։
Մայրն ավելացրել է, որ մարտական գործողությունների սկզբում որդին իրենց ասել է, թե ոչնչից չի վախենում.
«Ասում էր՝ կգնամ ու պարտքս կկատարեմ, ոչնչից էլ չեմ վախենում։ Իմ տղան ոչնչից չվախեցավ»։
Մարտական առաջադրանքը կատարելուց հետո խոցվել է ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը, ինչի հետեւանքով զոհվել է մայոր Վալերի Դանելինը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 23 զինծառայող․ ՊԲ
Պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների նոր անուններ՝Դանելին...