Զելենսկին չեղարկել է իր այցը Բելառուս
Ուկրաինան չեղարկել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հոկտեմբերին ծրագրված այցը Բելառուս ու մասնակցությունը երկու երկրների տարածաշրջանային համաժողովին, որը պետք է տեղի ունենար Գրոդնոյում: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով Ուկրաինայում Բելառուսի դեսպան Իգոր Սոկոլին:
Նրա խոսքերով` հուլիսին Բելառուսի կառավարության անունից համաժողովի հրավերներ էին ուղարկվել Ուկրաինայի շրջանների բոլոր ղեկավարներին: Օգոստոսի դրությամբ Ուկրաինայի շրջանների մոտ կեսը համաձայնվել էր մասնակցել համաժողովին:
Համաժողովի ընթացքում պետք է մշակվեր նաև Զելենսկիի պաշտոնական այցը Բելառուս:
«Տառացիորեն մի քանի օր առաջ ուկրաինական կողմը մեզ դիմել է համաժողովը 2021 թվական հետաձգելու խնդրանքով: Փաստացիորեն համատեղ նախապատրաստական աշխատանքը չեղարկվել է: Քանի որ Ուկրաինայի ղեկավարությունը հարաբերությունները «դադարի վրա» է դրել, նշանակում է կշարունակենք աշխատել շրջանների, քաղաքների, գյուղական խորհուրդների և բիզնեսի հետ»,-հայտարարել է դեսպանը:
Նա նշել է նաև, որ Ուկրաինայի նման որոշման պատճառով տուժում են առաջին հերթին երկու երկրների տնտեսություններն ու միջշրջանային կապերը:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
Ռուսաստանում ուսումնական թռիչքի ժամանակ կործանված Սու-30 ինքնաթիռը, ուսումնական վարժանքի ժամանակ պատահաբար խոցվել է մեկ այլ օդանավի կողմից
ՌԴ Տվերի մարզում երեքշաբթի վթարված Սու-30 կործանիչը, նախնական տվյալներով, պատահաբար խոցվել է մեկ այլ ինքնաթիռի կողմից ու...
Ադրբեջանում հավաքների են կանչում ֆիզիկական, հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց. Ալեն Ղուլյան
Ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ադրբեջանի զորահավաքի և զորակոչի պետական ծառայության կողմից...
Վարորդական իրավունքի քննությունների խստացումը հետաձգվում է. նոր ժամկետը հայտնում է
Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քննությունների նոր` առավել խստացված կոնոնները կսկսեն գործել ոչ թե 2020 թվակ...