Ադրբեջանում հավաքների են կանչում ֆիզիկական, հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց. Ալեն Ղուլյան
Ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ադրբեջանի զորահավաքի և զորակոչի պետական ծառայության կողմից կազմակերպված հատուկ հավաքների ռեալ պատկերը։
Պահեստազորի զինծառայող Մահմեդ Էլգիզ օղլու Մեմեդլի (1996թ)։
Ինչպես տեսնում եք նրա աջ ձեռքի մեկ մատը ամպուտացված է։ Սոցցանցերի հրապարակումներից պարզ է դառնում, որ երևացող հաշմանդամություն ունեցող անձանցից բացի հավաքների են կանչում նաև հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց։
Բավական մեծ թվով պահեստազորայիններ են հավաքել նաև թալիշաբնակ, լեզգինաբնակ և ավարաբնակ շրջաններից։ Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավման մասով սոցցանցերում և լրատվակայքերում նաև ակտիվ քարոզչություն է իրականացվում (զինկոմիսարիատների մոտ պարեր, ավտոբուսներում երգեր, նրանց կողմից արված ռազմատենչ հայտարարություններ, վրեժի եւ պատերազմի կոչեր և այլն)»։


Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
ՀՊՏՀ–ում դադարեցվում է ուսումնական գործընթացը. հայտարարություն
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվի կողմից ձևավորված կազմկոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվո...
Ռուսաստանում ուսումնական թռիչքի ժամանակ կործանված Սու-30 ինքնաթիռը, ուսումնական վարժանքի ժամանակ պատահաբար խոցվել է մեկ այլ օդանավի կողմից
ՌԴ Տվերի մարզում երեքշաբթի վթարված Սու-30 կործանիչը, նախնական տվյալներով, պատահաբար խոցվել է մեկ այլ ինքնաթիռի կողմից ու...
Էյֆելյան աշտարակում ռումբի առկայության մասին ոստիկանությունը ահազանգ է ստացել
Ֆրանսիայում Էյֆելյան աշտարակի հարակից տարածքում գտնվող անձանց տարհանել են, քանի որ տեղի ոստիկանությունը աշտարակի վրա ռու...