Վարորդական իրավունքի քննությունների խստացումը հետաձգվում է. նոր ժամկետը հայտնում է
Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քննությունների նոր` առավել խստացված կոնոնները կսկսեն գործել ոչ թե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, ինչպես կառավարությունը որոշել էր դեռ տարեսկզբին, այլ 2021 թվականի հունվարի 1-ից։ Նման որոշում ընդունվեց այսօր գործադրի նիստում` ՀՀ ոստիկանության առաջարկով։
Նշվում է, որ փոփոխությունների ժամկետի հետաձգումը ոստիկանությունը պայմանավորում է կորոնավիրուսային համաճարակով, քանի որ նախորդ ամիսների ընթացքում ՃՈ քննական կենտրոնները մարտի 25-ից մինչև մայիսի 17-ը և հունիսի 3-ից մինչև հունիսի 14-ը դադարեցրել էին աշխատանքը։
Հիշեցնենք` նոր կարգով վարորդական իրավունք ստացողների համար սահմանվում են ավելի խիստ պայմաններ։ Այսպես` վարորդի թեկնածուն նախ ստիպված կլինի ներկայացնել իր առողջական վիճակի ստուգման թերթիկ։
Բացի այդ, տեսական գիտելիքների ստուգման թեստը պարունակելու է ոչ թե 10, այլ 20 հարց, որոնց պատասխանելու համար տրվելու է 30 րոպե ժամանակ։ Դրական է համարվելու առնվազն 18 ճիշտ պատասխանը։
ոչ միայն հատուկ հրապարակում, ինչպես ներկայում, այլ նաև ճանապարհային երթևեկության իրական պայմաններում։
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
ՀՊՏՀ–ում դադարեցվում է ուսումնական գործընթացը. հայտարարություն
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվի կողմից ձևավորված կազմկոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվո...
Ռուսաստանում ուսումնական թռիչքի ժամանակ կործանված Սու-30 ինքնաթիռը, ուսումնական վարժանքի ժամանակ պատահաբար խոցվել է մեկ այլ օդանավի կողմից
ՌԴ Տվերի մարզում երեքշաբթի վթարված Սու-30 կործանիչը, նախնական տվյալներով, պատահաբար խոցվել է մեկ այլ ինքնաթիռի կողմից ու...
Էյֆելյան աշտարակում ռումբի առկայության մասին ոստիկանությունը ահազանգ է ստացել
Ֆրանսիայում Էյֆելյան աշտարակի հարակից տարածքում գտնվող անձանց տարհանել են, քանի որ տեղի ոստիկանությունը աշտարակի վրա ռու...