Թուրքական ռազմական գերատեսչությունը Հայաստանին մեղադրել է «հրադադարի ռեժիմի խախտման մեջ»
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում, ըստ Բաքվի հաղորդագրության, «հայկական գնդակից սպանված» ադրբեջանցի զինծառայողի՝ Էլշեն Մեմմեդովի թեմային, գրում է Ermenihaber.am-ը:
Այդ մասին գրառում է արվել Թուրքիայի ՊՆ-ի Twitter-ի պաշտոնական էջում։ Թուրքական ռազմական գերատեսչությունը Հայաստանին մեղադրել է «հրադադարի ռեժիմի խախտման մեջ» և զգուշացրել, որ Հայաստանը իսկույն «դադարեցնի կրակի հետ խաղալը»։
Թուրք-ադրբեջանական քարոզչական շեշտերը կրող նշյալ հայտարարությունը երկրորդել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ըստ նրա ձևակերպումների՝ Հայաստանը պիտի դադարեցնի «ագրեսիան և խելքը գլուխը հավաքի»։
Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է լինել եղբայրական Ադրբեջանի կողքին։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 133 մլն դրամ
Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 133 միլիոն դրամ:Այս մասին տեղեկ...
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք. վարչապետ
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նի...