Խուճապ կա. Վարդենիսի թիվ 3 դպրոցի տնօրենի և անձնակազմի 4 անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Իմ և ամուսնուս մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել, բայց մենք մեզ լավ ենք զգում, ես տանից հեռավար աշխատում եմ։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Հայկուշ Բարսեղյանը։
Տնօրենի խոսքով՝ դպրոցում մի փոքր խուճապ կա, բայց աշխատում է. «Այն մարդիկ, ովքեր թեստի բացասական պատասխան ունեն, աշխատում են։ Ճիշտ է՝ մի փոքր խուճապ կա, բայց դպրոցն աշխատում է»։
Նա նաև նշել է, որ իր ինքնազգացողությունը չի վատացել, դպրոց գնալու առաջին օրը զգացել է, որ ախտանշաններ ունի, կասկածել է ու ոչ մեկին թույլ չի տվել իր հետ մոտիկից շփվի. «Ես իմ աշխատասենյակից անհրաժեշտ իրերը վերցրեցի, որ կարողանամ տանից հեռավար աշխատել, խիստ հրահանգել եմ, որ իմ հետևից ախտահանեն ամբողջ տարածքը։ Ես իմ միջոցներով եմ թեստավորվել, բայց դպրոցում չեմ վարակվել ու վստահաբար կարող եմ ասել, որ մյուսները, ովքեր վարակվել են, ինձանից չեն վարակվել։ Թեև պոլիկլինիկայում չեմ գրանցված, բայց աշխատակիցները շատ ուշադիր ու հոգատար են, անընդհատ զանգում հարցնում են, թե ինչպես ենք մեզ զգում»։
Լրատվամիջոցի հարցին՝ ԿԳՄՍՆ-ն դեռևս օգոստոսի վերջին հայտարարել էր, որ պետական միջոցներով հանրակրթական բոլոր դպրոցների ուսուցիչներն ու անձնակազմը թեստավորվելու է, արդյոք իրենք թեստավորվե՞լ են՝ Բարսեղյանը պատասխանել է. «Մեզ չեն թեստավորել, ցուցակ էին ուզել, մենք ցուցակը տրամադրել էինք սեպտեմբերի 3-ին, բայց մինչև այն պահը, որ ես հիվանդացել եմ, տեղեկացրել եմ, նոր եկել թեստավորել են։ Մեր աշխատակիցների մի մասին թեստավորել են շաբաթ օրը, մյուս մասին էլ այս պահին նմուշառում են անում»։
Հարցին՝ դպրոցի անձնակազմից այլ վարակակիրներ կա՞ն՝ տնօրենը նշել է. «Կան, մեկ հավաքարար, մեկ օպերատոր, մի ուսուցիչ և տեղակալը»։
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
«Վեոլիա Ջուր»- ը զգուշացնում է՝ 6 ժամ ջուր չի լինելու նշված հասցեում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից...
«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է` ջրանջատումներ կլինեն
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից...
Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ն առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում կեսօրի...