Երևանի «Արարատը» շնորհավորել է անազատության մեջ գտնվող Մալաքյանին
Երևանի «Արարատը» Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Էդգար Մալաքյանին շնորհավորել է ծննդյան 30-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Այսօր Էդգար Մալաքյանի 30-րդ տարեդարձն է։ Շնորհավորում ենք և մաղթում ենք ամենայն բարիք»,- ասված շնորհավորական ուղերձում։
Հիշեցնենք, որ Մալաքյանը կալանավորվել է օգոստոսի 30-ին Կասկադում տեղի ունեցած միջադեպի դեպքով։ Ըստ իրավապահ մարմինների՝ երկու երիտասարդներ քաշքշել են ոստիկանության ծառայողների։ Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը: Նախաքննության վարկածով՝ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:
Նմանատիպ հոդվածներ
Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը դարձել են Բունդեսլիգայի չեմպիոն
Գերմանիայի թիմային առաջնությունում հայ շախմատիստներ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը «Բադեն-Բադենի» կազմում դարձել են...
Լևոն Արոնյանը արագ և կայծակնային շախմատի օնլայն մրցաշարում կիսեց 4-5 տեղերը ու արժանացավ մեծ դրամական մրցանակի
Ավարտվեց արագ և կայծակնային շախմատի Saint Louis Rapid and Blitz 2020 օնլայն մրցաշարը: Երեկ ուշ երեկոյան կայացան կայծակնա...
Հայաստանի հավաքականն առաջին անգամ հաղթեց Էստոնիայի ընտրանուն
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյնաի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի...
Ռոբերտ Լևանդովսկու նախկին գործակալը դատի է տվել ֆուտբոլիստին
Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու նախկին գործակալ Ցեզար Կուխարսկին դատի...