ԱԺ օրակարգում է սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։
Օրենսդիրում հարցը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամկոչյանը՝ նշելով, որ նախագծի հրատապությունը պայմանավորված է Սոցիալական աջակցության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Երևան համայնքում տեղական ինքնակառավարման մասին և ՀՀ Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների ուժի մեջ մտնելու հանգամանքով։
«Դրանք ուժի մեջ են մտնում սեպտեմբերի 23-ին։ Այս օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով շրջանառված ենթաօրենսդրական իրավական ակտերի քննարկման արդյունքում բացահայտվել են խնդիրներ այդ օրենքով սահմանվող կառույցի, դրա հաստիքների համալրման ինչպես նաև նախատեսված կառուցվածքային փոփոխությունները սահուն և անխափան իրագործելու հետ կապված։ Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել այս օրենքներում»։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 133 մլն դրամ
Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 133 միլիոն դրամ:Այս մասին տեղեկ...
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք. վարչապետ
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նի...