Հասարակություն

Իրար «քիթ մտած» ենք գնում. երթուղայիններում չե՞ն վարակվում. տուգանողներն ինչու լուծում չեն գտնում

WRed 174 դիտում
Իրար «քիթ մտած» ենք գնում. երթուղայիններում չե՞ն վարակվում. տուգանողներն ինչու լուծում չեն գտնում

Auroranews-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Երեւանի տրանսպորտային հիմնախնդիրների հետ կապված: Քաղաքացիները մասնավորապես նշում են. «Մեզ տուգանում են երբ փողոցում 5 րոպե շնչելու համար դիմակ ենք իջեցնում, բայց պայմաններ չեն ապահովում, որ երթուղայիններով կարողանանք նորմալ տեղաշարժվել: Դուրս եկեք ցանկացած կանգառ, տեսեք գտնելո՞ւ եք դատարկ երթուղային: Իրար «քիթ մտած» գնում ենք աշխատանքի, նույն ձևով հետ ենք գալիս տուն: Եղել են դեպքեր, որ աշխատանքից դուրս գալուց հետո մեկ ժամ սպասել ենք կանգառում` հույսով, որ գոնե կանգնած, բայց ոչ գերբեռնված երթուղայիններով կգնանք, սակայն անիմաստ»: 

 

Բողոքող քաղաքացիներ խոսքով` իշխանություններն աչք են փակում այս ամենի վրա. «Աչքփակոցի է սա: Բա ո՞ւր են մեզ համար տուգանքներ սահմանած իշխանության ներկայացուցիչները: Դրսում քայլելուց տուգանում են, վախենում են, թե կվարակվենք, թե վիրուսի երկրորդ ալիք կլինի, բայց որևէ լուծում չեն կարողանում գտնել, որ մարդիկ երթուղայիններում իրարից 20 սմ հեռավորություն կարողնանա պահել: Ամեն ինչ մակերեսային ու ձևական անելով հո չի: Թե մտածում են, որ մեր ստացած չնչին աշխատավարձերն էլ պետք է տանք տաքսինեերին»: 

 

Auroranews-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ` հասկանալու համար, թե արդյոք Երևանում կրճատվել է երթուղայինների թիվը: 

 

«Շուրջ 15 տոկոսով կրճատվել է Երևանի երթուղայինների թիվը:  Տարբեր պատճառներով 187 երթուղային այլևս չի աշխատում: Որոշների շահագործման ժամկետներն են լրացել, որոշ գծատերեր էլ պարզապես կրճատել են երթուղայինների թիվը», - նշեց քաղաքապետարանի մամուլի խոսնակը: 

 

Պարոն Կարապետյանը նշեց, որ մինչև այս տարվա վերջ100 նոր մինի ավտոբուսով կհամալրվի Երևանի երթուղային ցանցը: 

«Մի խմբաքանակի համար էլ պատրաստվում ենք նոր մրցույթ հայտարարել, այս անգամ էլ նախատեսում ենք ավտոբուսներ գնել»,- նշեց մեր զրուցակիցը»: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250