ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը որևէ վատնում չի արել. պաշտպանների հայտարարությունը
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին առաջադրված մեղադրանքին:
«Այսօր ՀՀ քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով, 34 միլիոն դրամի ենթադրյալ վատնում կատարելու համար։
Հանրությունը հավանաբար հիշում է շուրջ երկու տարի առաջ տարածվող հայտարարությունները, Պետական վերահսկողական ծառայության կողմից ԵՊՀ-ում իբր հայտնաբերված շուրջ 800 միլիոն դրամի չարաշահումների մասին։ Այդ կապակցությամբ երկու տարի քննություն իրականացնելուց հետո, Քննչական կոմիտեն որոշեց Արամ Սիմոնյանին մեղադրանք առաջադրել ԵՊՀ անվտանգությունն ապահոված պահնորդական ընկերությանը իբր չհիմնավորված հավելյալ գումարներ` 4 տարվա ընթացքում 34 միլիոն դրամ փոխանցելու համար։
Բնականաբար, Արամ Սիմոնյանը որևէ վատնում չի կատարել։ Այդ գումարներն իրականում փոխանցվել են ոչ թե «չմատուցված ծառայությունների դիմաց», այլ կապված են եղել ինչպես պահնորդական ծառայության կողմից հավելյալ ծառայությունների մատուցման, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ։ Կարծում ենք, որ այս գործընթացը հերթական անգամ հասարակության աչքերում ինչ-որ արդյունք ցույց տալուն միտված մի բան է, ինչն անթույլատրելի է, հատկապես, երբ այդ ճանապարհին անվանարկվում են Հայաստանի կրթության ու գիտության զարգացման ճանապարհին անառարկելի վաստակ ունեցող մարդկանց անունները։
Բնականաբար, Արամ Սիմոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։
Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այս պահին, ցավոք, հավելյալ մանրամասներ գործից հայտնել չենք կարող, սակայն առավել քան համոզված ենք, որ այս մեղադրանքն ապագա չի կարող ունենալ ու իրականացվող նախաքննության արդյունքում հերքվելու է»,-նշվում է հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Ինչ տուգանքներ են գործելու կարանտինի ժամանակ եւ որքան է վճարելու քաղաքացին. Ներկայացնում է ոստիկանությունը
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարությա...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...