ԱՆ-ն արձագանքել է արյունաբանական կենտրոնի բժիշկների բաց նամակին
Առողջապահության նախարարությունն անդրադարձել է մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բժիշկների ազատման դիմումներին ու բաց նամակին: Նախարարությունն ազնիվ չի համարում պացիենտների առողջությունը շահարկելը, երբ պարզապես լրացել է տնօրենի պայմանագրի ժամկետը: Այդ մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:
ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, ինչի մասին նա տեղյակ է եղել 2019 թվականի հունվարի 14-ին այն ստորագրելիս:
Առողջապահության նախարարությունը նաև հիշեցնում է, որ երբ աշխատանքից ազատվել էր նույն կենտրոնի նախկին տնօրենը և Սամվել Դանիելյանն էր նշանակվում որպես տնօրենի պաշտոնակատար, աշխատակազմից որոշները խոչընդոտում էին Սամվել Դանիելյանի մուտքը բուժհաստատություն:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ծանուցել է ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին, որ պայմանագրի ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 1-ին, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը։
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկները ազատման դիմումներ են ներկայացրել և բաց նամակ հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում նշվում է, որ, հաշվի առնելով կայացված չհիմնավորված և անտրամաբանական որոշումը, խնդրում են ընթացք տալ տվյալ որոշման վերանայմանը` հնարավորություն ընձեռելով շարունակել ոլորտի զարգացմանն ուղղված անավարտ ծրագրերը։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Ինչ տուգանքներ են գործելու կարանտինի ժամանակ եւ որքան է վճարելու քաղաքացին. Ներկայացնում է ոստիկանությունը
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարությա...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...