Վերսկսվել է մարզադպրոցների ուսումնամարզական գործընթացը
Մանկապատանեկան մարզադպրոցներում սանիտարահիգիենիկ կանոնների խստորեն պահպանմամբ սեպտեմբերի 15-ից վերսկսվել է ուսումնամարզական գործընթացը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական է ուղարկել իր ենթակայության տակ գտնվող 26 մարզադպրոցներ` տեղեկացնելով, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 1514-Ն որոշման 13-րդ կետը` վերջիններս կարող են վերսկսել ուսումնամարզական գործընթացը:
Ուսումնամարզական ծրագրերն իրականացնելիս մարզադպրոցները պետք է պահպանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնները, այդ թվում` իրականացնելով պարտադիր ջերմաչափում, մարզադպրոցների տարածքն ապահովելով ալկոգելով և այլ ախտահանիչ միջոցներով:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,...
Ադրբեջանա-իրանական սահմանին հրաձգություն է տեղի ունեցել. սպանված կա
Ադրբեջանա-իրանական սահմանին տեղի է ունեցել հերթական հրաձգությունը, սպանված կա։Պետական սահմանապահ ծառայությանը վկայակոչել...
Քիմ Քարդաշյանը «սառեցրել» է «Ֆեյսբուք»-ի և «Իստագրամ»-ի իր օգտահաշիվները
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը որոշել է սառեցնել «Ֆեյսբուք»-ի և «Իստագրամ»-ի իր օգտահաշիվներ...