«Ռոսգոսստրախ»-ը 205 մլն դոլար է պահանջում նախկին սեփականատեր Դանիլ Խաչատուրովից
«Ռոսգոսստրախ»-ը սեպտեմբերին Կալիֆորնիայի Գերագույն դատարան հայց է ներկայացրել իր նախկին սեփականատիրոջ` Դանիլ Խաչատուրովի դեմ: Վերջինիս փաստաբանը հայտարարում է, որ ներկայացված պահանջներն անհիմն են: Համաձայն դատական հայցի՝ 2012 - 2017 թթ. «Ռոսգոստրախ»-ը վերաապահովագրության բանակցությունների ժամանակ 205 մլն դոլարի կորուստ է կրել: Ընկերությունը պահանջում է այդ գումարը բռնագանձել Խաչատուրովից:
Ըստ հայցվորի` միջոցները, որ պետք է ծառայեցվեին կազմակերպությանը, շահույթ են ապահովել Խաչատուրովին և նրա հետ փոխկապակցված անձանց` տարբեր կեղծ ընկերությունների միջոցով:
Կազմակերպության ներկայացուցիչը հաստատել է, որ հայցադիմում է ներկայացվել: Խաչատուրովին նման պահանջներ կազմակերպությունն առաջին անգամ է ներկայացնում` չնայած ռուսական արդարադատությունում արդեն կողմերի միջև դատական գործընթացներ կան:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Ինչ տուգանքներ են գործելու կարանտինի ժամանակ եւ որքան է վճարելու քաղաքացին. Ներկայացնում է ոստիկանությունը
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարությա...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...