Մեր շարժումը բացառապես գաղափարական է. ՀՅԴ ՀԵՄ անդամ
Հարցի լուծմանը կարող ենք հասնել միայն հանրային համախմբման դեպքում, ուստի բոլոր այն ուժերի հետ, որոնք սկզբունքային և մարտավարական տարաձայնություն չունեն, և որոնց միակ օրակարգը ԿԳՄՍ նախարարի հրաժարականն է, մենք բաց ենք համագործակցության համար: Այս մասին ՀՅԴ ՀԵՄ անդամների քայլերթի ընթացքում հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը:
Հարցին՝ ի՞նչն էր պատճառը, որ տևական ժամանակ բողոքի ակցիաներ չէին իրականացնում, Վարդանյանը նախ նշեց, թե սա 11 ամիս առաջ սկսված պայքարի շարունակությունն է, ապա ասաց, թե միայն համաճարակային վիճակով պայմանավորված էին դադարեցրել ակցիաները, սակայն, իր խոսքով, իրենց «ձեռքը զարկերակին էր». «Այս հարցը մեր օրակարգից դուրս չի եկել ու չի զիջել իր տեղը: Նույն վճռականությունը, եթե ոչ կրկնապատկված, առնվազն նույն կերպ պահպանվում է»,-ասաց նա:
Վարդանյանի խոսքով՝ երբ ամեն անգամ բողոքի ձայն է բարձրանում, Հարությունյանը սպառնում է քրեական գործերով, ինչը, ըստ Վարդանյանի, վկայում է այն մասին, որ նախարարը թաքցնում է ենթադրյալ խախտումներն ու դրանք օգտագործում իր քաղաքական հակառակորդների դեմ:
«Մենք որևէ քրեական գործով կաշկանդված չենք. ով ՀՀ-ում խախտել է օրենքը, պետք է պատասխան տա՝ արդար դատավարության իրավունքով: Մենք մերժում ենք կոմպրոմատային քաղաքականությունը»,-նշեց նա:
Դիտարկմանը, թե ԿԳՄՍ նախարարն ասել է՝ ակցիա իրականացնողները պարզապես հոգնել ու վերադարձել են, Վարդանյանն արձագանքեց. «Մեր շարժումը բացառապես գաղափարական է, իսկ գաղափարական հարցեր բարձրաձայնելուց հեգնելը մենք պարզապես չենք հասկանում:
Հայաստանի ապագայի մասին ենք խոսում, և նահանջելու մասին խոսք չի կարող լինել: Այն խմբերին, որոնք այս երկու տարիների ընթացքում տուժել են վարվող քաղաքականությունից, կոչ ենք անում անպայման միանալ և բողոքի ձայն բարձրացնել»,-ասաց Քրիստինե Վարդանյանը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Ինչ տուգանքներ են գործելու կարանտինի ժամանակ եւ որքան է վճարելու քաղաքացին. Ներկայացնում է ոստիկանությունը
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարությա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 դեպք, վիրուսի հետևանքով մահացել է 5 մարդ
Հայաստանում սեպտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասե...