70 հազար կրճատված աշխատատեղերը լրիվ վերականգնվել են, եւ ավելացել են 6600-ով. Փաշինյան
Կառավարության նիստի ժամանակ հայտարարեցիք, որ աշխատատեղերը այս տարի ավելացել են 6600-ով, նաեւ հայտարարեցիք, որ մեկ մարդու աշխատավարձը աճել է միջինը 13500 դրամով. իսկ մինչ այդ եղել էր տեղեկություն, որ կորոնավիրուսի հետ կապված մոտ 70 հազար աշխատատեղ կրճատվել է. այսինքն 70 հազարը վերականգնվել է գումարած 6600 հազա՞րը: Այս մասին այսօր Աժ-ում ՀՀ վարչապետին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 70 հազար աշխատատեղերի կրճատումը եղել է ապրիլին, որն ամբողջությամբ վերականգնվել է, իսկ արդեն հուլիսի տվյալներով 2019-ի հուլիսի համեմատ աշխատատեղերը ավելացել են 6600-ով:
«Մարդիկ աշխատատեղերի վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացնում եւ հարկ են վճարում դրա համար: Այսինքն այս թվերը կոնկրետ հաշվետվությունների արդյունքում գոյացած թվեր են, որոնք չեն կարող օդից լինել, եւ հաշվետվություն ներկայացնողի համար հարկային պարտավորություն են ենթադրում: Դա եկամտահարկի հաշվետվություններն են: Ես կհանձնարարեմ, որ այդ վերլուծությունները ձեզ էլ տրամադրեն, ինչը ինձ են տրամադրել: Այդտեղ մարդկային գործոնը բացառված է, որովհետեւ ինքնաշխատ թվայնացված համակարգ է»,-ասաց նա:
Փաշինյանը խոստովանեց, որ ենթադրվում է, որ այդ աշխատատեղերի մեջ կան աշխատատեղեր, որոնք պարզապես ստվերից են դուրս եկել. «2018-ից մինչեւ 2020 թվականը ՀՀ-ում հսկայական թվով աշխատատեղեր են ի հայտ եկել, բայց չեն կարող ասել, թե դրանցից քանիսն է զրոյից ստեղծվել, քանիսն է ստվերից դուրս եկել եւ մտել հարկման դաշտ:
Այո, 70 հազար աշխատատեղերի կրճատումը ապրիլին այն գործոններից մեկն էր, որը կանխորոշեց կորոնավիրուսի համատեքստում մեր հետագա գործողությունները: Մենք համարեցինք, որ մեր երկիրը չի կարող քնած վիճակում լինել»:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Ինչ տուգանքներ են գործելու կարանտինի ժամանակ եւ որքան է վճարելու քաղաքացին. Ներկայացնում է ոստիկանությունը
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարությա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 դեպք, վիրուսի հետևանքով մահացել է 5 մարդ
Հայաստանում սեպտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասե...