Սևանա լճում սիգի արդյունագործական որսի հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն է
Սևանա լճում սիգի արդյունագործական որս իրականացնելու հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն է։ Այդ մասին տեղեկացնում է շրջակա միջավայրի նախարարությունը։
Սեպտեմբերի 18-ին կգործարկվի Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը։ Սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսություն իրականացնելու համար նախատեսված 300 տոննա սահմանաչափն այս պահին դեռեւս սպառված չէ։
Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք Սեւանա լճում զբաղվում են սիգի արդյունագործական ձկնորսությամբ, մինչեւ սեպտեմբերի 16-ը հայտեր ներկայացնել «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ, ապա պայմանագրեր կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ ձկնորսությունն օրինական կարգով իրականացնելու համար։
Կարգի գործարկման պահից՝ սեպտեմբերի 18-ից, յուրաքանչյուր քաղաքացի, որը Սեւանա լիճ մուտք կգործի արդյունագործական որս իրականացնելու համար՝ չունենալով Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքված պայմանագիր, կենթարկվի վարչական պատասխանատվության։
Որսված ձուկը կառգրավվի՝ օրենքով սահմանված կարգով։
Հավելեք նաեւ, որ Սեւանա լճում սիգի փորձարարական արդյունագործական որսը հսկվելու եւ վերահսկվելու է Ոստիկանության, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի նոր կազմավորված, առափնյա եւ ջրային շուրջօրյա հերթապահություն իրականացնող հատուկ պահնորդական ջոկատի աշխատակիցների կողմից։
Հիշեցնենք, որ նախագծում իրականացված լրացումների համաձայն.
- Սեւանա լճում արդյունագործական ձկնորսությունը կթույլատրվի իրականացնել նաեւ Փոքր Սեւանի հատվածում։
- Նախկինում հաստատված 17 տեղամասերին կավելացվեն եւս 8-ը։ Սեւանա լճի ողջ ավազանում կգործի «Սեւան» ազգային պարկի կողմից հսկվող ընդհանուր 25 տեղամաս։
- Նոր լրացումներով կթույլատրվի որսալ առնվազն 400 գրամ եւ ավելի քաշ ունեցող սիգ ձկնատեսակ՝ նախկին 500 գրամի փոխարեն։
-Վերանայվել է նաեւ Սեւանա լճում սիգի արդյունագործական որսի առավելագույն չափաքանակը։ Նախագծով հաստատված նոր սահմանաչափը կկազմի 300 տոննա։
Հավելենք նաեւ, որ փորձարարական ձկնորսության շրջանի վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Ինչ տուգանքներ են գործելու կարանտինի ժամանակ եւ որքան է վճարելու քաղաքացին. Ներկայացնում է ոստիկանությունը
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարությա...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...