ՍԴ-ն ունի երեք նոր դատավոր. Երեքն էլ ընտրվեցին
ՍԴ դատավորների թեկնածուների քվեարկությունն ավարտվեց: Փակ, գաղտնի քվեարկությամբ պատգամավորների ընտրությունը ներկայացրեց ԱԺ Հաշվիչ հանձանժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:
Ըստ այդմ՝ 132-ի պատգամավորներից ընտրությանը մասնակցել է 88 պատգամավոր:
ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը ստացել է 84 կողմ, 2 դեմ ձայներ եւ ընտրվել ՍԴ դատավոր:
ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը ստացել է 86, 1 դեմ ձայներով ընտրվել է ՍԴ դատավոր:
ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանը ստացել է 85 կողմ, 3 դեմ ձայներով ընտրվել է ՍԴ դատավոր:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:
Հիշեցնենք, որ պատգամավորներից յուրաքանչյուրին տրվել էր 3 առանձին քվեաթերթիկ, որոնցում առանձին-առանձին նշված են եղել 3 թեկնածուների անունները, ըստ այդմ՝ պատգամավորները քվեարկել են կողմ կամ դեմ։
Ընդդիմադիր 2 խմբակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը», հայտարարել էին գործընթացը բոյկոտելու մասին: Ըստ նրանց՝ խնդիրը ոչ թե թեկնածուների, այլ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների ոչ իրավական լինելն է:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Ինչ տուգանքներ են գործելու կարանտինի ժամանակ եւ որքան է վճարելու քաղաքացին. Ներկայացնում է ոստիկանությունը
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարությա...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...