Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 12 մլն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից: Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 12.449.472 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 24 դեպքով հաշվարկվել է 1.032.390 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 2.672.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 12.449.472 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 11 դեպքով հաշվարկվել է 53.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1.290.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 640.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 292.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 59.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 130.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում իրականացված 4 ստուգման արդյունքում հաշվարկվել է 279.390 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 680.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 7 գործ (643 500 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.844.440 ՀՀ դրամ:

Քաղաքականություն