Նոր հակառեկորդ Վրաստանում. արձանագրվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Սեպտեմբերի 14-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 165 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 2392 է: Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվածների թիվն անփոփոխ է: Երկրում ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1369 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 5882 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 390 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է` վթարի պատճառով 2 օր ջրանջատում կլինի նշված հասցեում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Նոր չարտերային չվերթների ժամանակացույցը
ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից հայտնում են Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը սեպտեմբերի 16-ին, 17-ին,...
Ադրբեջանը միլիոններ էր ծախսել, բայց մինչև հիմա մեր «նվիրած» փամփուշտներով է ման գալիս. Կ. Հովհաննիսյան
Թուրքագետ, ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սրա վրա Ադրբեջանը միլիոններ էր ծախսել և, իբրև թե,...