Դիլիջանում բազմամարդ համերգ՝ կարանտինի կանոնների խախտումով. ոստիկանության պարզաբանումը և հակադիր իրականությունը
Սեպտեմբերի 12-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած համերգի վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ պարզաբանում ենք, որ 2020 թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարության N 1514-Ն որոշմամբ հանրապետությունում սահմանվել է կարանտին, նույն որոշման 3-րդ գլխի 13-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ սահմանափակումներ են նախատեսվել անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումների համար (այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, ցուցադրություններ, թատերական ներկայացումներ, կրթական այլ միջոցառումներ), եթե վերջիններս չեն հանդիսանում տնտեսական գործունեության տեսակ, 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ: Դիլիջանում տեղի ունեցած համերգը հանդիսացել է տնտեսական գործունեության տեսակ (տոմսեր են վաճառվել), ուստի վերոհիշյալ սահմանափակումներն այս դեպքի վրա չեն տարածվում: Համերգի ընթացքում ոստիկանությունը սույն որոշման պահանջների վերահսկումից բացի, կատարել է օրենքով վերապահված իր լիազորությունները՝ ձեռնարկելով կանխարգելիչ միջոցառումներ, պահպանելով հասարակական կարգը, հակահամաճարակային անվտանգության կանոնները, քաղաքացիներին բաժանվել են պաշտպանիչ դիմակներ և զգուշացվել է անվտանգության կանոնների պահպանման անձնական պատասխանատվության մասին:
Մենք էլ հավելենք, որ միջոցառման ամբողջ ընթացքին հետեւել ենք` քաղաքացիներն եղել են առանց դիմակ, չեն պահպանել սոցիալական հեռավորություն եւ քանի որ համերգը հեռարձակվել է ուղիղ եթերում նկատել ենք , որ տեղում աշխատող ոստիկաններ չկան: Auroranews-ը այս հարցերը փորձեց ուղղել ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանին, որը ասաց այլ մեկնաբանություն տալ չի կարող:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Ինչ տուգանքներ են գործելու կարանտինի ժամանակ եւ որքան է վճարելու քաղաքացին. Ներկայացնում է ոստիկանությունը
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարությա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 դեպք, վիրուսի հետևանքով մահացել է 5 մարդ
Հայաստանում սեպտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասե...