Այս տարի Երևանի քաղաքապետարանը 500 վերելակ է փոխարինելու

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«Այս տարի Երևանի քաղաքապետարանը 500 վերելակ է փոխարինելու։ Անկախությունից ի վեր վերելակների փոխարինում գրեթե չէր իրականացվել։ Փոխարինվել էր շուրջ 20 վերելակ։

Այս պահին արդեն տեղադրվել է 134 վերելակ, որոնցից 70-ը արդեն հանձնված է շահագործման։ Աշխատանքներն ակտիվ շարունակվում են»:

На изображении может находиться: в помещении, текст «.am Yerevan 01 of site official The»