Արդյոք կլինե՞ն տուգանքներ Դիլիջանում տեղի ունեցած Yerevan Music Night միջոցառումից հետո. պարզաբանում է Մանե Գևորգյանը
Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 12-ին, Դիլիջանում հավաքույթ էր տեղի ունեցել, և տարածված լուսանկարներից ու տեսանյութերից երևում էր, որ այն եղել է բազմամարդ ու չի պահպանվել սոցիալական հեռավորություն։ Ոստիկանությունից էլ հայտնել էին, որ Դիլիջանում տեղի ունեցած համերգը հանդիսացել է տնտեսական գործունեության տեսակ, ուստի սահմանափակումներն այս դեպքի վրա չեն տարածվում: Auroranews-ը կապ հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ պիտի լինի վերահսկողություն: Նա տեսանյութ ունի, որում ոստիկանները միջոցառման մասնակիցներին դիմակներ են բաժանել եւ կոչ են արել պահպանել կանոնները, սակայն ունենք այն ինչ ունենք: «Խնդրել ենք ոստիկանությանը նման դեպքերում շատ ավելի ուշադիր լինել եւ խիստ վերահսկողությունը շարունակական լինի»,-նշում է Մանե Գևորգյանը:
Այն հարցին թե տուգանքներ կիրառվելու՞ են, Մանե Գեւորգյանն ասաց, որ խնդրել է իրեն տեղեկատվություն տալ այս մասով: Վաղը պարզ կլինի: Նկատենք, որ այս դեպքում վերահսկող մարմինը ՀՀ ոստիկանությունն է եւ կարատինի ժամանակահատվածում երկակի կիրառվող միջոցառումները միանշանակ չեն բխում մարդկանց շահերից:
Միջոցառման ամբողջ ընթացքին հետեւել ենք` քաղաքացիներն եղել են առանց դիմակ, չեն պահպանել սոցիալական հեռավորություն եւ քանի որ համերգը հեռարձակվել է ուղիղ եթերում նկատել ենք , որ տեղում աշխատող ոստիկաններ չկան: Auroranews-ը այս հարցերը փորձեց ուղղել ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանին, որը ասաց՝ այլ մեկնաբանություն տալ չի կարող:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Ինչ տուգանքներ են գործելու կարանտինի ժամանակ եւ որքան է վճարելու քաղաքացին. Ներկայացնում է ոստիկանությունը
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարությա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 դեպք, վիրուսի հետևանքով մահացել է 5 մարդ
Հայաստանում սեպտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասե...