ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս րոպեներին Դիլիջանում բազմամարդ համերգ է ընթանում
Այս րոպեներին Դիլիջանում հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտմամբ բազմամարդ համերգ է ընթանում Դիլիջանի քաղաքային զբոսայգում։ Ուղիղ հեռարձակվող տեսանյութերից երևում է, որ Yerevan Music Night 2020-ի մասնակիցների թիվն ակնհայտորեն գերազանցում է 60-ը, ներկա քաղաքացիներից շատերը չեն կրում պաշտպանիչ դիմակներ, չեն պահպանում սոցիալական հեռավորությունը։
Նշենք, որ Հարցի առնչությամբ Auroranews-ը մեկնաբանություն է խնդրել Կառավարության և Ոստիկանության մամուլի ծառայություններից։
Հիշեցնենք, որ կարանտինի նոր կանոններով հանրային միջոցառումները թույլատրելի են 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ, դիմակ դնելու պարտադիր պահաջը չի գործի օրինակ՝ հանգստյան գոտիներում, սարերում կամ անտառներում, սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների և նման բնույթի այլ միջոցառումների ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զգուշացում. թունավոր մեթիլով սպիրտից ալկոգել է պատրաստվել, մտել շուկա. YerevanToday
Մասնագետներն զգուշացնում են՝ թունավոր մեթիլով սպիրտից ալկոգել է պատրաստվել, մտել շուկա: Այնինչ մեթիլ սպիրտը շատ ուժեղ թո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞ ւմ է պատկանում Երևան-Արտաշատ մայրուղուն շատ մոտ թռչող ուղղաթիռը. մանրամասներ
Քիչ առաջ հայտնել էինք, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհով երթևեկող վարոր...