ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դանակահարություն ավտոտեխսպասարկման կետում. Արմավիրի ոստիկանների բացահայտումը
Սեպտեմբերի 7-ին, ժամը 23-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի, վերին վերջույթների եւ ծոծրակի բազմաթիվ ծակած վերքերով 32-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:
Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչեւ օպերատիվ հարցումներ: Եվ հետեւողական աշխատանքի շնորհիվ, հաղորդումից մեկ օր անց, հանցագործությունը բացահայտվեց: Տեղեկություններ ստացվեցին, որ Արմավիր քաղաքի Գորկու փողոցի ավտոտեխսպասարկման կետում, վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել է մտերիմը` Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 62-ամյա մի բնակիչ: Ըստ նախնական վարկածի` տեխսպասարկման կետում այդ երեկո միասին հաց էին կիսել, խմել. օղին էր թունդ, թե այլ պատճառ կար` սեղանակիցներից մեկը դանակահարել էր մյուսին:
Բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 8-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արմավիրի բաժին` իր հետ բերելով դանակը:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեյրութի նավահանգստի պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 10-ին Բեյրութի նավահանգստում, որտեղ մեկ ամիս առաջ աղետալի պայթյուն էր տեղի ունեցել, խոշոր հրդեհ է բռնկվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զգուշացում. թունավոր մեթիլով սպիրտից ալկոգել է պատրաստվել, մտել շուկա. YerevanToday
Մասնագետներն զգուշացնում են՝ թունավոր մեթիլով սպիրտից ալկոգել է պատրաստվել, մտել շուկա: Այնինչ մեթիլ սպիրտը շատ ուժեղ թո...