ՏԵՍԱՆՅՈՒԹ. 39-ամյա տղամարդու սպանություն Արտաշատում. մանրամասներ
Սեպտեմբերի լույս 9-ի գիշերը՝ ժամը 03։45-ին, շտապօգնության ծառայությունից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արտաշատի Իսակովի փողոցի բնակարաններից մեկում դանակահարություն է եղել: Հայտնեցին նաև, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել 39-ամյա տղամարդու։
Տուժած տղամարդը ժամը 06։50-ին, գիտակցության չգալով, մահացավ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների իրականացրած քննչական գործողությունների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 22։45-ի սահմաններում, Արտաշատի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ, նախնական տվյալներով՝ ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Արտաշատի Իսակովի փողոցում վիճել էր 39-ամյա տղամարդու հետ ու դանակով խփել նրա որովայնին։
Դեպքից ժամեր անց Արտաշատի ոստիկանները հայտնաբերեցին կասկածվողին ու բերման ենթարկվեցին բաժին, ապա ներկայացրին նախաքննական մարմնին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է: Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեյրութի նավահանգստի պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 10-ին Բեյրութի նավահանգստում, որտեղ մեկ ամիս առաջ աղետալի պայթյուն էր տեղի ունեցել, խոշոր հրդեհ է բռնկվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զգուշացում. թունավոր մեթիլով սպիրտից ալկոգել է պատրաստվել, մտել շուկա. YerevanToday
Մասնագետներն զգուշացնում են՝ թունավոր մեթիլով սպիրտից ալկոգել է պատրաստվել, մտել շուկա: Այնինչ մեթիլ սպիրտը շատ ուժեղ թո...