Զենքի գործադրմամբ խուլիգանություն Երեւանում. հայհոյախառն վեճը վերածվել էր ծեծկռտուքի
Օգոստոսի 31-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հաղորդում ստացվեց, որ Այգեստան 3-րդ փողոցում կրակոց է հնչել։ Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Կենտրոնական բաժնի ու Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբերը, քննիչներ ու փորձաքրագետներ։
Տարածքի զննությամբ հայտնաբերվեցին արնանման հետքեր, ինքնաշեն պայթուցիկներ, որոնցից մեկը՝ պայթեցված, հրացանի փամփուշտներ եւ այլն։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի եւ Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկեցին բազմաբնույթ օպերատիվ միջոցառումներ։
Մասնավորապես, փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ Ալեք Մանուկյան թիվ 7 շենքի բակում մի խումբ անձինք վիճել էին, հայհոյախառն վեճը վերածվել էր ծեծկռտուքի։ Այդ ընթացքում էլ մասնակիցներից մեկը հրացանով կրակել էր։ Միջադեպից րոպեներ անց մասնակիցներից մեկը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Շուտով հայտնի դարձավ նրանց ինքնությունը։ Հայտնաբերվեցին ու բաժին բերման ենթարկվեցին մասնակիցներից մի քանիսը։ Նրանցից երկուսը ձերբակալվեցին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում իրավապահները պարզեցին նաեւ, թե ով էր կրակել։ 24-ամյա երիտասարդին հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ բացատրական աշխատանք տարվեց։ Արդյունքում՝ սեպտեմբերի 4-ին կասկածվողը եկավ ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց, իսկ սեպտեմբերի 5-ին կալանավորվեց։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաեւ հրացանը, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեյրութի նավահանգստի պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 10-ին Բեյրութի նավահանգստում, որտեղ մեկ ամիս առաջ աղետալի պայթյուն էր տեղի ունեցել, խոշոր հրդեհ է բռնկվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օմսկում տղամարդը վեճից հետո աղջկան նետել է աղբամանը
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե Ռուսաստանի Օմսկ քաղաքում տղամարդը ինչպես է վիճում մի աղջկա հետ, ապա...