Գեւորգ Պետրոսյանը կարող է իր աշխատանքը չհարգել, բայց թող մյուսներին չհոլովի որպես անպատվաբեր առաքելություն. Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԲՀԿ-ն վիրավորվել է այն հանգամանքից, որ հիշեցվել է հուժկու հանրահավաքներ սկսելու իրենց տապալված փորձը 2015թ.-ին:
Երբ քաղաքական ուժը հայտնվում է քաղաքական պայքարի առաջնագծում ոչ սեփական օրակարգով, ապա մեծ է հավանականությունը, որ իքս պահի իրեն կդավաճանեն եւ նա կմնա միայնակ ու կպարտվի։ Խոսքը սրա մասին է, ինչը տեղի է ունեցել 2015թ.-ին։ Իսկ պատմությունը կրկնվելու հավանականություն ունի։ Խոսքը անձնական դաշտում չէ, այլ քաղաքական պարզագույն, աքսիոմատիկ ճշմարտության մասին է։ Թե չէ որքան ցանկանում են, թող հանրահավաք անեն, թեկուզ՝ ամեն օր։
Չնայած նրան, որ իմ ճեպազրույցի ընթացքում չեմ հնչեցրել որեւէ անձնական վիրավորանք, ԲՀԿ իմ գործընկեր Իվետա Տոնոյանը խնդրել է զերծ մնալ անձնական վիրավորանքներից: Եթե այդքան անպատվաբեր է ասոցացվել որոշ ուժերի հետ, ապա, առավել եւս, այդ հանգամանքը ԲՀԿ-ին պետք է ավելի շատ մտածելու տեղիք տա:
Եվս մեկ բան. եթե չեմ սխալվում, ինչպես ես, այնպես էլ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը դասախոս է: Նա կարող է իր աշխատանքը չհարգել, դա իր իրավունքն է, բայց թող չփորձի այլեւս ուսուցիչների եւ դասախոսների անունը հոլովել որպես անպատվաբեր առաքելություն»։
Նմանատիպ հոդվածներ
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ կլինիկայում` Լենա Նազարյանի մասնակցությամբ. Նարեկ Բաբայանը պարզաբանում է
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պատմություն է սարքել Երևանում գտնվող կլինիկաներից մեկում իր հերթին սպասելու պատճառով: ...