Թուրքիայում 238 օր տևած հացադուլից հետո իրավապաշտպան է մահացել
Թուրքիայում տևական հացադուլից հետո մահացել է իրավապաշտպան Էբրու Թիմթիքը:
Նա կալանավորվել էր 15-ամյա անչափահաս Բերքին Էլվանի զոհվելու աղմկահարույց գործը քննած դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազի սպանությունից հետո և այնուհետև բանտարկվել էր 2019-ին: Նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայում ահաբեկչական համարվող ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամ լինելու հատկանիշներով։
Թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ Թիմթիքը հացադուլն սկսել էր նշյալ կառույցի հրահանգով:
Իրավապաշտպանը դատապարտվել էր 13 տարի 6 ամիս ազատազրկման: Նա հացադուլը սկսել էր ազատազրկումից անմիջապես հետո և դրա 238-րդ օրը մահացել սրտային անբավարարության հետևանքով:
Հիշեցնենք, որ թուրքական ձախ արմատական խմբավորումը 2015թ. ապրիլի 1-ին պատանդ էր վերցրել 2013 թվականին Ստամբուլում փողոցային բողոքի ակցիաներում 15-ամյա անչափահաս Բերքին Էլվանի զոհվելու աղմկահարույց գործը քննած դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին: Խմբավորման անդամների պահանջը մեկն էր՝ բացահայտել Էլվանին սպանած ոստիկանին և համապատասխան պատիժ նշանակել, գրում է Ermenihaber-ը:
Շուրջ 9 ժամ տևած պատանդառության ընթացքում ոստիկանության հետ բանակցությունները դրական արդյունք չէին տվել. թուրքական իրավապահ մարմինները իրականացրել էին հատուկ գործողություն, որի հետևանքով սպանվել էին ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչները, իսկ դատախազը երեք տեղից ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չէր հաջողվել:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Բեռլինի կլինիկան առաջին տեղեկություններն է հաղորդել Նավալնու առողջական վիճակի մասին
Բեռլինի «Շարիտե» կլինիկան առաջին տեղեկություններն է հաղորդել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակի մա...
Վրաստանում հայտնել են՝ ինչ է սպասում Սաակաշվիլիին հայրենիք վերադառնալուց հետո
Վրաստանի իշխանություններն ուրախ են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ հայրենիք վերադառնալու որոշման համար: РИА Нов...
Պուտինը նշել է, թե որ դեպքում ռուս ուժայինները կմտնեն Բելառուս
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, թե որ դեպքում ռուս ուժայինները կմտնեն Բելառուս, որտեղ նախագահական ընտրությու...