Նավալնիին, ամենայն հավանականությամբ, թունավորել են․Գերմանիայի կառավարություն
Գերմանիայի իշխանությունները ենթադրում են, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին, ամենայն հավանականությամբ, թունավորել են։ Meduza պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը։
Նա հայտնել է, որ Գերմանիայի իշխանությունները պաշտոնական մակարդակով Նավալնիին բուժման հրավեր չեն ուղարկել, սակայն օգնել են նրա տեղափոխման հարցում։
Հիշեցնենք՝ քաղաքական գործիչը օգոստոսի 20-ից գտնվում է կոմայի մեջ։ Նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում, որն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում։ 2 օր Օմսկի հիվանդանոցում մնալուց հետո Նավալնիին տեղափոխել են Բեռլին։
Նավալնիի աջակիցները համարում են, որ բժիշկները հետաձգում էին հիվանդի տեղափոխումը, որպեսզի թույնը լիովին հասցներ դուրս գալ նրա օրգանիզմից։
Օմսկի մասնագետները հայտարարել են, որ քաղաքական գործչի օրգանիզմում թունավոր նյութի հետքեր չեն հայտնաբերվել։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Թուրքական կայքերը Անթալիայում սպանված ադրբեջանցի «օրենքով գողի» սպանությունից մանրամասներ են հայտնել
Թուրքական Sozcu պարբերականը մի քանի մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցի «օրենքով գող» եւ «Լոթու Գուլի» մականունով...
Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի անդամները ձերբակալվել են
Բելառուսի ընդդիմության ստեղծած Համակարգող խորհրդի գործադիր տնօրեն Անտոն Ռադնյանկովը հայտարարել է Մինսկում ոստիկանության...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանում ձյուն է տեղացել
Ներկայիս Ադրբեջանի արևմտյան շրջաններում հանգստյան օրերից սկսած կտրուկ փոխվել են եղանակային պայմանները:Ինչպես գրում է ԱՊԱ...