Պետական տեղեկատվությունը՝ վճարի դիմաց․ Թրամփի Truth Social-ի դեմ դատական պայքար է սկսվել
Ամերիկյան Intercept պարբերականը և Freedom of the Press Foundation ոչ առևտրային կազմակերպությունը դատարան են դիմել Truth Social սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփի գրառումներին պրեմիում հասանելիություն վաճառելու պատճառով։
Հայցվոր կողմը պահանջում է հակասահմանադրական ճանաչել պաշտոնական կառավարական տեղեկատվությունը բացառապես Truth Social-ում տեղադրելու պրակտիկան, որտեղ API-ի միջոցով հասանելիությունը վճարովի է, ինչպես նաև արգելել նման գործելաոճը։
Թրամփի Trump Media & Technology Group (TMTG) ընկերությունը հուլիսին հայտարարել էր Truth API նոր վճարովի տվյալների ծառայության մասին, որը թրեյդերներին և խոշոր ներդրողներին հնարավորություն է տալիս գերարագ հասանելիություն ստանալ սոցցանցում նախագահի հրապարակումներին։ Այս ծառայությունը գործարկվել է օգոստոսին։
«Հայցվորները խնդրում են դատարանին հակասահմանադրական և ապօրինի ճանաչել պատասխանողների պրակտիկան՝ պաշտոնական կառավարական տեղեկատվությունը բացառապես Truth Social-ում տեղադրելու վերաբերյալ, որտեղ API-ի միջոցով նման տեղեկատվության հասանելիությունը վճարովի է», — նշված է Նյու Յորքի շրջանային դատարան ներկայացված հայցադիմումում։
Փաստաթղթում ներառված է նաև պահանջ՝ արգելել պաշտոնական կառավարական տեղեկատվության տեղադրումը բացառապես Truth Social հարթակում։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը պատվիրել է հոգևոր հովվի սպանությունը՝ վրեժխնդրության շարժառիթով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վար...
Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվեց․ ՔԿ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին հայտնեցին ՀՀ քննչական կ...
ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին խոսույթը չպետք է շարունակել․ Փաշինյան
Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախuտակ...
Հայկական ապրանքների սահմանափակումը խնդիր է նաև ԵԱՏՄ-ի համար. Փաշինյանը ռուսական ԶԼՄ-ներին
Հայաստանի համար այլընտրանքի ձևավորումը երկրի լեգիտիմ իրավունքն է, իսկ ԵԱՏՄ-ում հայկական արտադրանքի սահմանափակումները բաց...