«ՎԱԶ-2121» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել ձորը և բախվել ծառին. կա 3 տուժած
Օգոստոսի 21-ին, ժամը 00։29-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դրախտիկ-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Հերթապահությունից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 20 մ) և բախվել ծառին:
Փրկարարները Հարութ Մ․-ին (ծնված 1998 թ․), Մարտին Ա․-ին (ծնված 1998 թ․) և Նարեկ Մ․-ին (ծնված 1997 թ․) դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Քաղաքացիները հոսպիտալացվել են Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Նմանատիպ հոդվածներ
Տավուշում պապը փայտով ծեծել է 6 և 4 տարեկան թոռներին. մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 18-ին, ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանութ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263, մահվան՝ 5 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա է մոլորվել. ՊՆ
Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խի...
Ադրբեջանի ՊՆ կանխատեսելի բեմադրությունը. ինչ պարզվեց լուսանկարներից
Օգոստոսի 23-ին ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր, ապա...