Խոսվում է՝ սպանված ադրբեջանցի քրեական հեղինակության ցուցումով էր տեղի ունեցել տավուշյան մարտերի ժամանակ հայկական ծիրանի ցուցադրաբար տրորելը
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանից քրեական հեղինակությունը` Նադիր Սալիֆովը (Լոթու Ղուլի), օգոստոսի 19-ի գիշերը սպանվել է Թուրքիայի Անթալիա քաղաքի Սերիք շրջանի հյուրանոցներից մեկի ռեստորանում։ Նրան կրակել են գլխից։
Նրան սպանելու մեջ կասկածվում են նրա թիկնապահը և վարորդը։ Թիկնապահ Ամիր Համիդլիին և վարորդ Խայան Զեյրալովին ոստիկանությունը բռնել է Անթալիա-Դենիզլի ճանապարհին։
Նշեմ , որ Նադիր Սալիֆովը պատվիրել էր մեկ այլ քրեական հեղինակություն՝ Ռովշան Ջանիևի (Լենքորնասկի) սպանությունը, որը տեղի ունեցավ 2016թ․-ի օգոստոսի 18-ին։ Իսկ Ռովշան էլ համարվում էր մեկ այլ քրեական հեղինակության՝ Դեդ Հասանի, սպանության պատվիրատուն։
Նադիր Սալիֆովի դեմ 2016թ․-ից հետո Ռովշանի եղբայրները երկու անգամ կազմակերպվել են մահափորձ, որը կանխվել է ոստիկանության կողմից։
Նադիր Սալիֆովը վերահսկում էր ԱՊՀ տարածքի , մասնավորապես ՌԴ-ի , Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և այլն, միրգ-բանջարեղենի շուկաները»։
Խոսվում է նաև, որ հենց նրա ցուցումով էր տեղի ունեցել տավուշյան մարտերի ժամանակ հայկական ծիրանի ցուցադրաբար տրորելը և հայկական պետհամարանիշներով բեռնատարների արգելքը դեպի միրգ-բանջարեղենի շուկաներ»։
Համացանցում կադրեր են հայտնվել նրա սպանությունից։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263, մահվան՝ 5 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Տավուշում պապը փայտով ծեծել է 6 և 4 տարեկան թոռներին. մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 18-ին, ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանութ...
Եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա է մոլորվել. ՊՆ
Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խի...
Ադրբեջանի ՊՆ կանխատեսելի բեմադրությունը. ինչ պարզվեց լուսանկարներից
Օգոստոսի 23-ին ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր, ապա...