Գյումրու Գորկու այգու մոտ դանակով կտրել են 23-ամյա տղայի պարանոցը
Երեկ Գյումրի ԲԿ դիմած քաղաքացու առողջական վիճակը գնահատվել է բավարար. բուժօգնություն ստանալուց հետո 23 ամյա երիտասարդը դուրս է գրվել հիվանդանոցից։
«Քաղաքացին բժշկական կենտրոն է դիմել երեկ 23։40-ի սահմաններում։ Առաջնային բուժզննությունից հետո նրա մոտ ախտորոշվել է պարանոցի առաջնային հատվածի մաշկի և ենթամաշկի կտրվածքներ։ Ցուցաբերվել է առաջնային բուժօգնություն, կար է դրվել, որից հետո երիտասարդը, ոստիկանների ուղեկցությամբ, դուրս է եկել բուժհաստատությունից»,- այս մասին փոխանցում է Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Գյումրիի կենտրոնական «Գորկայի» այգու մոտակայքում դանակով թիկունքի կողմից կտրել են 1997 թվականին ծնված Ա․Ս-ի պարանոցը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել միջանձնային հարաբերությունների պատճառով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Տավուշում պապը փայտով ծեծել է 6 և 4 տարեկան թոռներին. մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 18-ին, ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանութ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263, մահվան՝ 5 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա է մոլորվել. ՊՆ
Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խի...
Ադրբեջանի ՊՆ կանխատեսելի բեմադրությունը. ինչ պարզվեց լուսանկարներից
Օգոստոսի 23-ին ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր, ապա...