Միջազգային տիեզերակայանում օդի արտահոսք է տեղի ունեցել
Միջազգային տիեզերակայանում օդի ոչ մեծ արտահոսք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին:
«Արտահոսքի աղբյուրը որոնելու համար առաջիկայում նախատեսվում է մեկուսացնել տիեզերակայանի ամերիկյան հատվածի մոդուլները՝ փակելով դրանց միջև առկա դռները»,- ասել է գործակալության աղբյուրը:
Նրա խոսքով՝ իրավիճակը չի սպառնում կայանի և անձնակազմի անվտանգությանը: Օդի արտահոսքը տիեզերակայանում ավելի ուշ հաստատել են «Ռոսկոսմոսում»: Գերատեսչությունից հայտնել են, որ ուրբաթ անձնակազմը կտեղափոխվի տիեզերակայանի «Զվեզդա» մոդուլ, որպեսզի ստուգումներ իրականացվեն ՆԱՍԱ-ի հատվածի մոդուլներում: Այդ որոշումը կայացվել է ամերիկյան կողմի հետ համատեղ:
Ներկա պահին տիեզերակայանում են գտնվում ռուս տիեզերագնացներ Անատոլի Իվանիշինը և Իվան Վագները, ինչպես նաև ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Քրիստոֆեր Քեսիդին:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263, մահվան՝ 5 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Տավուշում պապը փայտով ծեծել է 6 և 4 տարեկան թոռներին. մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 18-ին, ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանութ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք. առողջացել է 327 մարդ
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա է մոլորվել. ՊՆ
Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խի...