Կոտայքում Mercedes-ներ են բախվել․տուժածները հոսպիտալացվել են

Oգոստոսի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի Ս. Թևոյան փողոցում բախվել են Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ 54-ամյա Գուրգեն Սադոյանի վարած Mercedes մակնիշի և Նուռնուս գյուղի բնակիչ՝ 24-ամյա Գարիկ Ավադարյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Գ. Ավադարյանը, նրա ուղևորներ՝ Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 21-ամյա Աղասի Գրիգորյանը և Նոր Գեղիի բնակիչ՝ 33-ամյա Թեհմինե Ղարայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Գ. Սադոյանը «Հաճն» սուպերմարկետի տնօրենն է։