Խոշոր ավտովթար Երեւանում. 7 վիրավորներից 3-ը երեխաներ են
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այսօր՝ օգոստոսի 19-ին, ժամը 20:30-ի սահմանում Գարեգին Նժդեհ-Սևանի փողոցի խաչմերուկում բախվել են BMW X5 մակնիշի 51 OA 100 համարանիշի և Audi ՏB մակնիշի 91 CH 100 համարանիշի ավտոմեքենաները:
Ըստ SHAMSHYAN.com-ի՝ վթարի հետևանքով կա 7 վիրավոր, որոնցից 3-ը՝ երեխաներ: Վիրավորներից 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն, 5 հոգի էլ «Էրեբունի» ԲԿ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող ավտոպահեստամասերի կետի աշխատակիցները և բարձրահարկ շենքում բնակվող բնակիչներն ու այնուհետև ժամանած ԱԻՆ-ի փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:
Բախման հետևանքով Audi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Արտ Մոթորս» ՍՊԸ-ի աստիճաններին ու պատին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Նշված հատվածում էլ երթևեկությունը դարձել է միակողմանի և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանները:
Նմանատիպ հոդվածներ
Տավուշում պապը փայտով ծեծել է 6 և 4 տարեկան թոռներին. մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 18-ին, ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանութ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263, մահվան՝ 5 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք. առողջացել է 327 մարդ
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա է մոլորվել. ՊՆ
Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խի...