Հերթը հասավ ինձ. Արցախի հեռուստառադիոընկերության գործադիր տնօրեն Մերի Դավթյան
Արցախի հեռուստառադիոընկերության գործադիր տնօրեն Մերի Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ ազատվել է աշխատանքից:
«Հերթը հասավ ինձ...
Պետք է թողնեմ ԱՀ հեռուստառադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։
Պետք է...
Հիմնավորում, որպես այդպիսին չհնչեց, պարզվում է՝ կոլեկտիվում որոշակի դժգոհություններ կան։ Հարցին՝ կարո՞ղ եմ տեղեկանալ՝ ինչի՞ շուրջ են բողոքները, Հանրապետության ղեկավարի պատասխանը՝ ենթադրություններս հաստատեցին։ Ես, իհարկե, տեղյակ էի բողոքների բովանդակությանը (ի վերջո, աշխատակիցներիս հետ անմիջական հարաբերությունների մեջ էի և, որքան էլ տարօրինակ հնչի, բողոքների մի մասին էլ համաձայն)։ Լրացուցիչ ճշգրտող իմ հարցին՝ արդյո՞ք երկրի ղեկավարը նախապատվությունը տալիս է հիմնարկը լճացման տանող ու կոմֆորտի զոնայից դուրս գալ չցանկացող խմբի բողոքին տուրք տալուն, թե՞ պրոֆեսիոնալիզմի իմ պահանջին, պատասխանը միանշանակ էր՝ այո', ինձ համար կարևորը կոլեկտիվի համերաշխությունն է։ Ինչ խոսք, մոտեցումը զինաթափող էր։ Եվս մեկ ճշգրտող հարցին՝իսկ եթե որոշ ժամանակ անց մեկ ուրիշ խումբ նոր ընտրված ղեկավարի դեմ բողոք-նամակներ ուղղի, ինչի հավանականությունը մեծ է՝ դատելով 20-ամյա իմ հեռուստակենսագրական փորձից, ասվեց, որ,իհարկե, նրան էլ կփոխենք...
Ինչևէ, ես միայն ուրախ եմ, որ պրոֆեսիոնալիզմ պարտադրելը, իրավական դաշտում գործելը, ֆինանսական անոմալիաներ քիչ թե շատ շտկելը, երբեմն տոտալ անգրագիտության դեմ պայքարելը, անճաշակություն վերացնելու ջանքերը որոշակի դժգոհությունների տեղիք են տվել, բայց ցավում եմ, որ երկրի բարձրագույն իշխանությունն առաջնահերթությունը տվեց «Հանուն Համատարած Համերաշխության» կազմակերպված միջակությանը։
Ինչևէ, ես ընդունեցի ազատման դիմումի պահանջը։
Սիրելի, հարգելի գործընկերներ, ես կհասկանամ ձեր բազմանշանակ լռությունն այս գրվածքի տակ։ Մենք ձեզ հետ միասին, իհարկե, գիտենք իրականությունն ու ճշմարտությունը։ Ձեր խոստովանություններն էին ինձ համար կարևոր։ Այսուհետ մեր եթերին հետևելու եմ հեռվից և անտարբեր չեմ լինելու, այնպես որ դիտողություններ անելու առիթը չտաք։
Մնաք բարյավ...
Հ.Գ. Հա, չմոռանամ, Մեդիատան աշխատակիցները ձեզ միայն ՀՕԳՈՒՏ»,– գրել է Մերի Դավթյանը։
Նմանատիպ հոդվածներ
Աշակերտները դասերին մասնակցելու են դիմակով, դպրոցը լինելու է 6-օրյա. Արայիկ Հարությունյան
Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազատությանը տված հարցազրո...
Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել․ԿԳՄՍՆ ուղեցույց
ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեությա...
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 217 մարդ․ հաստատվել է վարակման 158 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ կորոնավիրուսի 158 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 42 477 է։ Կ...