Ես, ընդհանուր առմամբ, գոհ եմ Ապրիլյան պատերազմի ընթացքում Գլխավոր շտաբի և անձամբ Յուրի Խաչատուրովի կատարած աշխատանքից
Մինչ այդ հանդիպումը արդեն հայտարարվել էր հրադադարի ռեժիմ. ճիշտ է, որ այն 100 տոկոսով չէր պահպանվում, բայց այնուհանդերձ հայտարարվել էր: Այս մասին Ապրիլյան պատերազմի վերաբերյալ ասուլիսին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով պատերազմի օրերին Մոսկվայում գլխավոր շտաբի պետերի մակարդակով կայացած հանդիպմանը, որից հետո ռազմական լայնածավալ գործողությունները դադարեցին:
«Գեներալ Յուրի Խաչատուրովն (նա Ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը) ինձ ասաց, որ իրեն զանգահարել է ՌԴ գլխավոր շտաբի պետը և ասել, որ ադրբեջանցիները պատրաստ են հանդիպել և խոսել հրադադարի թեմայով: Խաչատուրովն էլ ասել է, որ ինքը պատրաստ է հանդիպման Թիֆլիսում, որովհետև շատ մոտ է, և ռազմական գործողությունները վերսկսելուց հետո կարճ ժամանակում կարող է հասնել ՀՀ, որովհետև ակնհայտ է` Գլխավոր շտաբն է ղեկավարում ռազմական գործողությունները, և պետք է ասեմ՝ արվել է շատ լավ, և ես, ընդհանուր առմամբ, գոհ եմ Գլխավոր շտաբի կատարած աշխատանքից և անձամբ Յուրի Խաչատուրովի կատարած աշխատանքից»,-մանրամասնեց Սարգսյանը՝ նշելով, թե, այնուամենայնիվ, հանդիպումը կայացել է Մոսկվայում:
Անդրադառնալով դիտարկմանը, թե Ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում բազմաթիվ մեղադրանքներ են եղել սպառազինության, զենքերի որակի, դիզվառելիքի և սպայական կազմի աշխատանքի որակի մասին, և հարցին՝ ինչու՞ իշխանության կողմից չեղավ արձագանք, վերաբերմունք նաև իրավական հարթությունում, ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց. «Դրա անհրաժեշտությունը չէի տեսնում, որովհետև այդ ապատեղեկատվությունը կամ կեղծիքները, որ հրապարակվում էին, շատ նեղ շրջանակներում էին շրջանառվում: Մենք պարբերաբար իրականացնում էինք սոցիոլոգիական ուսումնասիրություններ, և դրանց արդյունքները մեզ համար գոհացուցիչ էին. մեր հանրության 80 տոկոսից ավելին համարում էր, որ դա հաղթանակ է»,-ասաց նա՝ նշելով, թե հետո էլ նպատակահարմար չէր.
«Արդեն 2018-ի ապրիլյան իրադարձություններից հետո շատ դժվար էր հանգիստ պայմաններում խոսել Ապրիլյան պատերազմի մասին: Անհրաժեշտություն կար, որ մարդիկ ժամանակի ընթացքում գան նորմալ վիճակի, այդ հուզական վիճակը վերանա, և ունակություն ունենային հանգիստ խոսելու այն մասին, ինչն իրականությունն է: կարծում եմ՝ մենք հիմա դրանով ենք զբաղված»,-ասաց Սարգսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Աշակերտները դասերին մասնակցելու են դիմակով, դպրոցը լինելու է 6-օրյա. Արայիկ Հարությունյան
Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազատությանը տված հարցազրո...
Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել․ԿԳՄՍՆ ուղեցույց
ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեությա...
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 217 մարդ․ հաստատվել է վարակման 158 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ կորոնավիրուսի 158 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 42 477 է։ Կ...