Երևանում 35-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
Օգոստոսի 18-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Գարիկ Դ.-ն իր վարած Nissan Altima մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 9/6 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության կայան, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որից հետո Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ
Նմանատիպ հոդվածներ
Տավուշում պապը փայտով ծեծել է 6 և 4 տարեկան թոռներին. մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 18-ին, ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանութ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք. առողջացել է 327 մարդ
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263, մահվան՝ 5 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա է մոլորվել. ՊՆ
Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խի...