«Էրեբունի» ԲԿ-ում հեռացվել է գիգանտ չափի կիստա՝ 20 լիտր հեղուկով
22-ամյա աղջիկը «Էրեբունի» ԲԿ է դիմել՝ գանգատվելով որովայնի չափերի մեծացումից: Ծննդատան գինեկոլոգիայի բաժանմունքի բժիշկ Շաքե Խաչատրյանի բուժզննումից հետո կատարվել են փոքր կոնքի եւ որովայնի ուլտրաձայնային հետազոտություն, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, ինչպես նաեւ ձվարանի քաղցկեղի օնկոմարկերների քննություն:
Ախտորոշվել է աջ ձվարանի հավելումների շրջանի պարաօվարյալ գիգանտ կիստա, որը տեղակայված էր փոքր կոնքի խոռոչում՝ հասնելով մինչեւ ստամոքս եւ պարունակում էր 20 լիտր հեղուկ: Ձախ ձվարանում եւս դերմոիդ կիստա կար:
Կիստայի չափերը եւ որովայնի մեծությունը համեմատելի է 40 շաբաթական հղիության 4 կգ պտղի քաշի հետ: Ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանը, հաշվի առնելով աղջկա տարիքը, իրականացրել է օրգանապահպան վիրահատություն՝ հնարավորություն ընձեռելով հետագա առողջ եւ անվտանգ կյանքի եւ մայրանալու համար: Վիրահատությունն անցել է հարթ, հեռացվել են բոլոր կիստաները, պահպանվել են ձվարանները: Հիվանդը դուրս է գրվել վիրահատության 4-րդ օրը՝ առանց բարդությունների եւ առողջական խնդիրների: Նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ:
Վիրահատությունը կատարվել է գինեկոլոգների թիմի կողմից՝ Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ, ծննդատան ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Լուսինե Դանիելյանի մասնակցությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Տավուշում պապը փայտով ծեծել է 6 և 4 տարեկան թոռներին. մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 18-ին, ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանութ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263, մահվան՝ 5 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք. առողջացել է 327 մարդ
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա է մոլորվել. ՊՆ
Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խի...