Հրդեհ Եղվարդ քաղաքում
Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 17-ին՝ ժամը 21:31-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի տներից մեկի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին հարակից պահեստի տանիքում:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ այնուհետև դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:21-ին, մարվել՝ 23:37-ին: Այրվել են Արմեն Մ․-ին պատկանող պահեստի տանիքի (մոտ 200 քմ) փայտյա կառուցատարրերը՝ մոտ 80 քմ, տանիքում՝ երեսպատման պաստառ՝ մոտ 100 քմ, մոտ 50 հատ ստվարաթղթե արկղ և 4 հատ սառնարան: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն և կից ավտոտնակ։
[a1d5d3f43b54559dba2b9d4fd5e9b5a4.jpg]
[b5e440a081170f1b99c2d7bd98de149e.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք. առողջացել է 327 մարդ
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Տավուշում պապը փայտով ծեծել է 6 և 4 տարեկան թոռներին. մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 18-ին, ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանութ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263, մահվան՝ 5 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա է մոլորվել. ՊՆ
Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խի...