ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շնորհակալություն, կարող եք շարունակել բղավել. Լուկաշենկոն՝ գործադուլի մասնակիցների «հեռացի՛ր» վանկարկումներին ի պատասխան
Համացանցում է հայտնվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Մինսկի անվային քարշակների գործարանի գործադուլավորների հանդիպումից տեսանյութ, որտեղ աշխատակիցները վանկարկում են հեռանալ Լուկաշենկոյին։ Տեսանյութը հայտնվել է tut.by-ի յութուբյան էջում։
«Շնորհակալություն։ Պատասխանեմ ձեր այդ հարցին․ կարող եք շարունակել բղավել»,- աշխատակիցների «հեռացի՛ր» վանկարկումներին ի պատասխան ասել է Լուկաշենկոն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լուկաշենկոն Մինսկի անվային քարշակների գործարանի՝ գործադուլ անող աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ երկրում կրկնակի ընտրություններ չեն լինի:
«Երբևէ չսպասեք, թե ճնշման տակ ինչ-որ բան կարող եմ անել։ Նրանք չեն գա իշխանության գլուխ։ Քանի որ չի լինի ո՛չ Մինսկի անվային քարշակների գործարանը, ո՛չ Մինսկի ավտոմոբիլային գործարանը, և ո՛չ էլ Բելառուսի ավտոմոբիլային գործարանը․ կես տարվա ընթացքում կոչնչացվի ամեն ինչ»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է «Բելտա» գործակալությունը։
«Դուք խոսում եք անարդար ընտրությունների մասին և ցանկանում եք անցկացնել արդար ընտրություննե՞ր», - հարցրել է նախագահը: «Ես պատասխանում եմ այս հարցին. մենք ընտրություններ անցկացրել ենք: Մինչև ինձ չսպանեք, ուրիշ ընտրություն չի լինի»,- հավելել է նա:
Նա կոչ է արել իշխանական լիազորությունների վերաբաշխում իրականացնել սահմանադրական գործընթացի միջոցով, այլ ոչ թե փողոցային ակցիաների միջոցով։
Բելառուսում նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ Սվետլանա Տիխանովսկայան ձայների ընդամենը 10,12 տոկոսն է հավաքել։
Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ, մեկ ցուցարար զոհվել է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկում հրաժեշտ են տվել զոհված ցուցարարին
Մինսկում հրաժեշտ են տվել ցույցերի ժամանակ զոհված Ալեքսանդր Տարայկովսկուն: Նրա թաղմանը եկել են հարյուրավոր մարդիկ: ԶԼՄ-նե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկի կենտրոնում 200-300 հազար մարդ է հավաքվել, որոնք պահանջում են Լուկաշենկոյի հրաժարականը
Բելառուսում շարունակվում է ներքաղաքական ճգնաժամը: Այսօր երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրավիրած հանրահավաքից հետո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչև ինձ չսպանեք, ուրիշ ընտրություն չի լինի. Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանել է գործադուլի մասնակիցների մոտ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղղաթիռը վայրէջք է կատարել Մինսկի անվային քարշակների գործարանի տարածքում, որտե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեպի Բելառուս ուղևորվող «Ռոսգվարդիայի» տասնյակ բեռնատարներ են նկատվել
Օգոստոսի 16-ին ռուսական E95 և M1 մայրուղիներում «Ռոսգվարդիայի» ուժերի մեքենաներին նման «Ուրալ» և «ԿամԱԶ» մակնիշի, առանց...