ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեպի Բելառուս ուղևորվող «Ռոսգվարդիայի» տասնյակ բեռնատարներ են նկատվել
Օգոստոսի 16-ին ռուսական E95 և M1 մայրուղիներում «Ռոսգվարդիայի» ուժերի մեքենաներին նման «Ուրալ» և «ԿամԱԶ» մակնիշի, առանց համարանիշների ու տարբերակիչ նշանների մի քանի տասնյակ բեռնատարներ են նկատել, որոնք շարժվել են Բելառուսի հետ սահմանի ուղղությամբ: Այս մասին գրում է Conflict Intelligence Team-ը։
Սանկտ Պետերբուրգի և Պսկովի միջև ճանապարհին, ինչպես հայտնել է «Ֆոնտանկայի» աղբյուրը, շուրջ 30-40 բեռնատար և մի քանի ռազմական արտաճանապարհային մեքենաներ են ուղևորվել անձնակազմի հետ: CIT-ի գնահատմամբ՝ մեքենաներում կարող էր լինել «առնվազն 600 մարտիկ»:
Արևմտյան ռազմական շրջանում լրատվամիջոցին հայտնել են, որ «ներկայացված տեխնիկայի նմուշները չեն օգտագործվում շրջանի զորքերի կողմից»։
«Մեդուզա»-ն նույնպես հաղորդել է, որ Մոսկվա-Մինսկ ճանապարհին առանց տարբերանշանների մեքենաներ են նկատվել։
Տեսահոլովակներից մեկը նկարահանվել է Մոսկվայում, երկրորդը՝ M1 մայրուղու վրա:
Այդ մեքենաների տեսագրությունը հրապարակել է նաև լրագրող Վասիլի Մաքսիմովը։ CIT-ի տվյալներով՝ այս տեսանյութը նկարահանվել է Բելառուսի հետ սահմանից 83 կմ հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ, մեկ ցուցարար զոհվել է:
[9834aba3aa594746700d124ece920338.jpg]
[0054803c41e7faae62774ed425c6fab9.jpg]
[1555e907437e2d3143bb8a400e748f0b.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկում հրաժեշտ են տվել զոհված ցուցարարին
Մինսկում հրաժեշտ են տվել ցույցերի ժամանակ զոհված Ալեքսանդր Տարայկովսկուն: Նրա թաղմանը եկել են հարյուրավոր մարդիկ: ԶԼՄ-նե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկի կենտրոնում 200-300 հազար մարդ է հավաքվել, որոնք պահանջում են Լուկաշենկոյի հրաժարականը
Բելառուսում շարունակվում է ներքաղաքական ճգնաժամը: Այսօր երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրավիրած հանրահավաքից հետո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչև ինձ չսպանեք, ուրիշ ընտրություն չի լինի. Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանել է գործադուլի մասնակիցների մոտ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղղաթիռը վայրէջք է կատարել Մինսկի անվային քարշակների գործարանի տարածքում, որտե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շնորհակալություն, կարող եք շարունակել բղավել. Լուկաշենկոն՝ գործադուլի մասնակիցների «հեռացի՛ր» վանկարկումներին ի պատասխան
Համացանցում է հայտնվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Մինսկի անվային քարշակների գործարանի գործադուլավոր...